Եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, Փաշինյանը չէր մտնի Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Իշխան Սաղաթելյան

Ջահերով երթի մասնակիցները չեն մնալու Ծիծեռնակաբերդում: Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով այն հգարցին, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու ջահերով երթից հետո:

«Ճիշտ չէ այդ տեղեկությունը: Մեր քաղաքացիները շատ են այս օրերին դիմել, որ եկեք փակենք և թույլ չտանք Նիկոլ Փաշինյանի մուտքը: Նա թող իմանա՝, եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, նա չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ: Այս օրը այլ խորհուրդ և նպատակ ունի, հետևաբար այդ խոսակցությունները տեղին չեն: Մեր պայքարը շարունակում ենք ապրիլի 25-ից, շատ բան ասեց, կարծում եմ՝ հստակ է՝ այս ամենի վերջն ինչ է լինելու: Ծիծեռնակաբերդում ևս կլինի ելույթ, որով կամփոփվի այսօրվա մեր ծրագիրը: Ինքը՝ երթն արդեն գործողություն է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ջահերով ավանդական երթին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ, նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.