«Արդյո՞ք որոշ մասնակիցներին չեն բացատրել, որ ուրախ շքերթի չեն գնացել… Մի տեսակ էնպես ուրախ-զվարթ են».Գիսանե Պալյան

«Ակամայից Ջահերով երթից լայվեր ընկան աչքիս: Արդյո՞ք որոշ մասնակիցներին չեն բացատրել, որ ուրախ շքերթի չեն գնացել… Մի տեսակ էնպես ուրախ-զվարթ են»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտ, երաժշտագետ Գիսանե Պալյանը՝ անդրադառնալով երեկ կազմակերպված ջահերով երթին:

Մեկ այլ գրառմամբ Պալյանը, խոսելով երթի ընթացքից, նշել է.

«Էսքան տարիների ընթացքում չհոգնեցի՞ք էդ դատարկ պաթոսից, դրոշ վառելուց ու ամպագոռգոռ լոզունգներից»:

Գիսանեն Նաև անդրադարձել է այսօրվա հայտարարություններին ու գրել, որ 30 տարում կարելի էր հզորանալ ու հզորացնել երկիրը, բայց փոխարենը կա այն, ինչ ունենք:

«30 տարի առաջ էր, որ հաղթած երկիր էինք,, Չեք մոռացել, չէ՞…

30 տարվա մեջ կարող էինք էդքան հզորանալ ու հզորացնել մեր երկիրը:

Փոխարենը արեցինք էն, ինչ ունենք:

Վայելում ենք…

Հ.Գ. Զզվում եմ դատարկ պաթոսաբանությունից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.