Ահա թե ինչպիսին են Ինգա Արշակյանի բալիկները․ բացառիկ մանրամասներ երգչուհու ներկայիս կյանքից

Արշակյան հայտնի երգչուհի քույրիկներից Ինգան արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք է կազմել և ապրում է Ամերիկայում։ Նա շուրջ վեց տարի առաջ ընտանիք է կազմել Աշոտ Սահակյանի հետ։

2016 թվականին իրականացել է Ինգայի ամենից մեծ սպասելիքը, և նա մայրիկ է դարձել։ Ինգայի առաջնեկը դստրիկ է։ Նրան անվանակոչել են Մարիա։ Մարիան հինգ տարեկան է։

Մարիայի ծնունդից երկու տարի անց լույս աշխարհ է գալիս երգչուհու երկրորդ բալիկը՝ որդին, ում ծնողները Միքայել են անվանակոչել։ Ինգան միառժամանակ թողել է մասնագիտական ակտիվ կյանքը՝ իրեն ամբողջությամբ նվիրելով բալիկների խնամքի ու դաստիարակության կարևոր գործին։

Երգչուհին նկատել է, որ իր երկու բալիկներն էլ բավականին երաժշտասեր են։ Նա դա կապում է այն հանգամանքի հետ, որ երեխաները դեռ ներարգանդային փուլից սկսած հաղորդակից են եղել երաժշտությանը։ Ինգան առաջիկայում պատրաստվում է վերսկսել ակտիվ երաժշտական գործունեությունը՝ հանդես գալով որպես մեներգչուհի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.