44-օրյա պшտերшզմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրին հացադուլը

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրին այն:

Այս մասին հանրահավաքի ժամանակ քիչ առաջ հայտարարելով, նրանք փաստեցին, որ այն ինչի համար դիմել էին այդ ծայրահեղ քայլին՝ հացադուլին՝ այն է արթնացնել անկախության սերնդի ներկայացուցիչներին հանուն Արցախի, այս փուլում համարում են կատարված:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպած նստացույցին էին միացել արցախցի երկու երիտասարդները, որոնք էլ հացադուլ էին հայտարարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.