«Ընդդիմության հիմնական նպատակն իշխանության գալն է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.

«Թե՛ 1997-98թթ., երբ Ղարաբաղը գտնվում էր ավելի բարենպաստ վիճակում, թե՛ 2020-22թթ., երբ Ղարաբաղը գտնվում է անհամեմատ անբարենպաստ վիճակում, նույն քաղաքական ուժերի համար, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմություն, մտահոգում է ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը, նույնիսկ Հայաստան պետության ճակատագիրը չի հետաքրքրում, այլ հիմնական նպատակն իշխանության գալն է, պետության զավթումն է, իրենց կոռուպցիոն շահերը բավարարելու համար։ Այլ բան պատմությունը չի վկայել ու չի փաստում»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.