«Որպես նոկաուտ ասեմ, որ Փաշինյանը Մոսկվայում չի ձախողվել,որին անհամբեր սպասում էիր..․». Լյովա Եղիազարյանը՝ Վանեցյանին

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին ընտրություններին մի կերպ ճանկռտելով,օրենքի ուժով ԱԺ մտած քաղաքական ուժի ղեկավարը,այն էլ ԱԱԾ-ի նախկին տնօրեն,առնվազն անմեղսունակ պետք է լինի,կամ պետք է տառապի ինքնասիրահարվածությամբ,որպեսզի նախաձեռնի մի քաղաքական միջոցառում,որն ի սկզբանե դատապարտված էր տապալմամբ։

Չունենալով քաղաքական փորձ ու գիտելիքներ,չլինելով խարիզմատիկ՝ինչքան տկարամիտ պետք է լինես,որ հավակնես դառնալ առաջնորդ;

Գոնե նայեիր կողքերդ ու հասկանաիր,որ եթե ձախողվել է Քոչարյանը իր հսկայական ռեսուրսներով,դու հյուլեի չափ շանս էլ չունեիր։

Համոզված եղիր,որ քո ձախողումով ամենաշատը ուրախացել են Քոչարյանը և դաշնակները։

Եթե սա էլ չես հասկանում հրաժարվիր գեներալական ուսադիրներից։

Որպես նոկաուտ ասեմ,որ Փաշինյանը Մոսկվայում չի ձախողվել,որին անհամբեր սպասում էիր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.