«Վանեցյանին նորից սիրում են». «Հայրենիք» կուսակցության ղեկավարը երրորդ դեմքով գովաբանում է ինքն իրեն

Շուրջ 4 օր է, ինչ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում:

Ընդդիմադիր գործիչը ամեն օր հարցազրույցներ և բրիֆինգներ է ունենում լրագրողների հետ, ներկայացնում իրենց անելիքները, իրավիճակը և այլն: Վանեցյանը նաև լայնորեն սկսել է օգտվել սոցիալական ցանցերից, թեև օրեր առաջ, երբ Ազատության հրապարակից ուղիղ եթերով հայտարարել էր, որ նստացույց է սկսում, նշել էր, որ առաջին անգամ է օգտվում «Ֆեյսբուքի» ուղիղ եթերի հնարավորությունից:

Այսօր էլ Վանեցյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում և տեսանյութ է հրապարակել, որտեղ երրորդ դեմքով խոսում է իր անձի մասին: Գրառման մեջ ԱԱԾ նախկին տնօրենը իր անձն է գովերգում՝ շեշտելով, թե իրեն կրկին սիրում են, քանի որ ինքն արդար է:

Ամենայն հավանականությամբ «նորից սիրում են» ասելով՝ Վանեցյանը նկատի ունի Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակվելու և այդ ընթացքում ձեռք բերած համակրանքի մասին:

Գրառումը առանց միջամտության՝ ստորև.

«Վանեցյանին նորից սիրում են, որովհետև սերը չի կարող մարել, եթե մարդը արժանի է սիրված լինելու, եթե մարդն արդար է դա երևում է նրա աչքերից:

Նա եկել է մենակ, իսկ երեկ արդեն նրա հետ քայլում էին 3000 իսկական հայեր, ովքեր լսել էին նրա facebook-ից արված կոչը ու եկել, միացեք հայեր այսօր ժամը 19.00 եկեք Ազատության Հրապարակ և ասեք Ձեր խոսքը»:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.