«Եթե Թուրքիան Իրաքից դուրս չգա , պшտերшզմը կտեղափոխվի Թուրքիայի տարածք».քուրդ հրամանատար

«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի անդամ Դուրան Քալքանը uպառնացել է Թուրքիային կապված վերջինիս կողմից Իրաքյան Քուրդիստանում սկսած ռազմական գործողության հետ:

«Թշնшմին փորձում է մեզ շրջապատել և սահմանափակել որոշ հատվածներում և ներքաշել դիրքային պատերшզմի մեջ։ Մենք պատերшզմի սահմանները կընդլայնենք և այն կտարածվի Թուրքիայում և կստեղծվի շատ ավելի արդյունավետ պատերազմական իրավիճակ»,-ասել է նա։

Նա նշել է,որ պատերազմը կարող է ընթանալ թուրքական քաղաքներում, բնակելի գոտիներում, որի հետևшնքով Թուրքիան կհայտնվի ծայրահեղ ծшնր իրավիճակում, եթե Անկարան չդադարեցնի քուրդ զի-նյшլների դեմ Իրաքում սկսած գործողությունները:

Հիշեցնենք ՝ Իրաքում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն, կապված Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսած ռազմական նոր գործողության հետ: Թուրք դեսպանին հայտնել են, որ Իրաքն ունի բոլոր իրավունքները համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար նման իրավիճակում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.