«Ալլահը վկա Թուրքիան ուրիշի հողերի վրա աչք չունի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Հյուսիսային Իրաքում «Մագիլ-կողպեք» իբր հակաահաբեկչական գործողությունների թիրախի մասին , այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանն ասել է, որ հակաահաբեկչական գործողությունները ուղղված են ահաբեկիչներից Իրաքի հողերը մաքրելուն ու Թուրքիայի սահմանային անվտանգnւթյան ապահովմանը։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը չի հավակնում այլ երկրների հողերին և հաջողություն է մաղթել Թուրքիայի զի-նվшծ ուժերին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխ-nւժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքuտnցներ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական oպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

Թուրքիայի գործողությունները դատապարտել է Արաբական պետությունների լիգան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.