Քչերը գիտեն, թե ինչ համեստ պայմաններում են ապրել Գարիկ Սեփխանյանը եւ նրա կինը

Դերասան Գարիկ Սեփխանյանն իր անձնական կյանքի մասին հաճախ չի խոսում: Դերասանը ծնունդով Էջմիածնի հարակից գյուղերից մեկից է, նա երբեք չի թաքցրել, որ ֆինանսական առումով համեստ ընտանիքից է: Նա հարցազրույցներում խոստովանել է, որ շատ ծանր մանկություն է ունեցել՝ ստիպված լինելով վաղ տարիքից աշխատել եւ օգնել ընտանիքին:

Գարիկը հաճախ չէ նաև կնոջ հետ լուսանկարներ հրապարակում: Օրերս նրա կինը՝ Սյունեն, ջերմ լուսանկար էր հրապարակել: Զույգն արդեն 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած է: Գարիկը խոստովանում է, որ ամուսնանալիս իրենք բավական համեստ կյանք են վարել, սակայն կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ ֆինանսական:

Գարիկը և Սյունեն երեխաներ դեռ չունեն: Գարիկը խոսել է այդ թեմայի մասին TV Mall-ին տված հարցազրույցում: «Յուրաքանչյուր ընտանիք լիքն ու շեն է իր անդամներով: Ձեր ընտանիքն այդպիսի՞ն է: – Իմ ընտանիքում երկուսս ենք` ես ու կինս: Երեխաներ չունենք… Աստված մեծ է:

Ծնողներս ապրում են միջնեկ եղբորս հետ: Ես ավագն եմ: Կրտսեր եղբայրս էլ ապրում է արտերկրում»: Հավելենք, որ Գարիկը և Սյունեն միասին են սովորել, սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները չէին զարգանում: Թեպետ միմյանց երկար ճանաչում էին, սակայն ըստ Գարիկի՝ իրենց հարաբերությունները

փոխվեցին, երբ տարիներ անց հանդիպեց փողոցում Սյունեին, համարներով փոխանակվեցին և այդպես սկսվեց նրանց սիրո պատմությունը: Գարիկը մեկ անգամ խոստովանել է, որ երբ արդեն հայտնի էր, չէր կարողանում շփվել աղջիկների հետ, քանի որ կարծում էր, որ իր հետ

իր հայտնիության համար են շփվում: Ըստ Գարիկի՝ Սյունեն իր համար կտրված ձմերուկ էր: «Ես շատ դժվար էի ընտրություն կայացնում, ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար, որ հենց Սյունեն պետք է լինի իմ կողքին»: Գարիկը չի թաքցնում, որ սկզբնական շրջանում Սյունեն իրեն բավական խանդում էր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.