«Ցանկացած 21 տարին լրացած անձ կարող է զենք ձեռք բերել՝ վարորդական վկայականի նման քննություն հանձնելով». Արծրուն Հովհաննիսյան

Ցանկացած 21 տարին լրացած առողջ քաղաքացի կարող է գնալ ավտոմեքենայի վարորդական վկայականի նման սովորել, քննություն հանձնել և ձեռք բերել զենք: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով շրջանառվող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զենքի օրենքը փոխելու մասին դեռ խոսել է 2014-2015 թվականներին և սա վաղուց սպասված օրենք էր Հայաստանում: Նա նշեց, որ այս օրենքի մշակման համար բավականին լավ թիմ է մշակվել, պաշտպանության հանձնաժողովի փորձագետներ, շահագրգիռ մասնագետներ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե վտանգ չի՞ տեսնում, որ հանցագործությունների թիվը կավելնա, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ուսումնասիրությունները ապացուցել են ամբողջ աշխարհում, որ զենքի հասանելիությունը հանցագորոծությունների չի նպաստում, այլ ընդհակառակը կանխում է հանցագորոծությունները: Նա նկատեց նաև, որ այս օրենքը սխալ է մեկնաբանվում, այն ներկայացվում է որպես ազատականացում, սակայն այս օրենքը իր հետ բերում է զենք կրելու բազում բարդություններ, քննություններ թեստեր, որոնք որ այսօր գոյություն չունեն: «Այսինքն մասնագիտական դասեր պետք է լինեն, քննություն լինի, նոր միայն ձեռք բերի»,-ասաց նա և նշեց, որ ռիսկեր չի տեսնում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում հանցագործություններ կատարվում են միայն ապօրինի զենքերով, օրինական զենքերով հանցագործությունները չնչին տոկոսններ են կազմում, ընդ որում այն երկրներում որտեղ հարյուր քաղաքացուն բաժին է հասնում 50 և ավելի զենք, այդ երկրներում զենքերով հանցագործությունները կտրուկ նվազում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե սահմանամերձ համայքններում զենքի տրամադրման վերաբերյալ օրենքի նախագիծ կազմելը արդյոք ավելի անհրաժեշտ չէր, նա ասաց, որ մեկը մյուսին պետք չէ հակադրել, և դա կոմպլեսք հարց է, որը պետք է առանձին դիտարկել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.