Ծնվել է 44-օրյա պшտերազմnւմ զnhվшծ Արսեն Գրիգորյանի եղբայրը

«Շենգավիթ» Բժշկական Կենտրոնից հայտնում են. «44-օրյա պա տերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրն այսօր տուն է գնում՝ չիմանալով անգամ, որ տանը եղբոր թողած դատարկության ամենամեծ լրացնողն է լինելու: Ծնողները որդուն Արեն են անվանել, ասում են՝ Արսենը տան
միակ զավակն է եղել, հոմա արդեն Արենն է տան միակ երեխան, բայց գուցե ապագայում կրկին բալիկ ունենալու մասին մտածեն: Ծնողներին այս երջանկությանը հասնելու ճանապարհին օգնել են «Շենգավիթ» ԲԿ-ի Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը, մանկաբարձ-գինեկոլոգ

Հասմիկ Անդրեասյանը, իսկ փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Աննա Այվազյանը: Արենը ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով և 50 սմ հասակով: «Շենգավիթ» ԲԿ-ն մեծ պատասխանատվությամբ ու սիրով բոլոր որդեկորույս մայրերի կողքին է, նրանց հետ ապրել դժվարությունը, բայց նաեւ օգնել դժվարությունը հատուցել երջանկությամբ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.