Խաչատուր Սուքիասյանն այցելել է Զինվորի տուն. Սուքիասյան բարեգործական հիմնադրամը զինվորի տանը նվիրաբերել է 50 միլիոն դրամ. լուսանկարներ

Զինվորի տան տղաներին այցելելու ցանկություն էր հայտնել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով են տղաները ստանում իրենց բուժումը և ինչպես են իրականացվում աջակցության տարբեր ծրագրեր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրին, որ այստեղ կատրվող ամբողջ աշխատանքը համայն հայության նվիրումի արդյունք է, Զինվորի տունը միասնականության խորհրդանիշ է և հպարտություն։

«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը 50 միլիոն դրամ նվիրաբերեց՝ տղաների տարբեր կարիքներ հոգալու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.