«Առանց վրանի գիշերը ցուրտ է». շուրջ 3 օր է՝ Վանեցյանն Ազատության հրապարակում է

Շուրջ երեք օրն է, ինչ «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է իրականացնում Երևանի Ազատության հրապարակում:

Այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում վերջինս հայտնել է, որ բողոքի ակցիաները լինելու են ցանցային և ապակենտրոն։

«Մենք չենք պահանջում բացառապես իշխանափոխություն։ Մենք ասում ենք՝ իշխանափոխությունը պետք է իրականացվի, որ մենք հասնենք գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նպատակն էլ հայրենիքի անվտանգությունն է»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Խոսելով իրավիճակի մասին՝ ընդդիմադիր գործիչը ընդգծել է, որ միջադեպեր չեն եղել, գիշերն անցել է հանգիստ:

«Քանի որ չեն թողնում վրան տեղադրել, գիշերը ցուրտ է լինում»,- գանգատվել է Վանեցյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.