Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արթուր և Նոնա Վանեցյանները

Ըստ այդմ՝ Վանեցյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Որպես շարժական գույք ԱԱԾ նախկին տնօրենը ներկայացրել է 2020 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա:
Որպես դրամանակ միջոց Արթուր Վանեցյանը հայտարարագրել է 11 դոլար և 7 միլիոն 22 հազար դրամ: Իսկ որպես կանխիկ գումար նա ներկայացրել է 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար:
Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ից ստացել է կենսաթոշակ՝ 2 միլիոն 221 հազար դրամ:
Նա նաև ներկայացրել է 2 վարկ՝ մեկը հիփոթեքային է՝ բնակարան ձեռք բերելու համար, որի մայր գումարը կազմում է 31 հազար դոլար, մյուս վարկի մայր գումարն էլ կազմում է 7325 դոլար:
Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, որպես շարժական գույք հայտարարագրել է այգետնակ Շենգավիթ վարչական շրջանում, որը նվիրատվություն է: Շարժական գույք չի հայտարարագրել:
Նոնա Վանեցյանն ունի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2017 թվականին, արժեքը՝ 100 հազար դրամ:
Իր բանկային հաշվում ԱԱԾ նախկին տնօրենի կինն ունի 80 հազար դրամ գումար, կանխիկ՝ 800 հազար դրամ և 2 հազար դոլար: