«Զանգեց, ասեց խնդրում եմ, աղոթե´ք, եթե 15 րոպեից շրջապատnւմից դուրս չգանք, մեզ էլ չսպասեք, 16-17 րոպե անց նույն տղան զանգեց». ԱՂՈԹՔԻ զորությունը ռազմի դաշտում

-Աղոթքը ոչ միայն հույս, այլև փրկություն է տալիս մարդուն,- ասում է Մանուկ քահանա Զեյնալյանն ու դրվագներ վկայակոչում 44-օրյա պատերազմի օրերից:

– Ես Հատուկ ջոկատայինների գնդերեցն էի և հերոսության, ինքնազոհության ու քաջության բազմաթիվ դեպքերի եմ ականատես եղել: Եվ Աստծո զորությունը մեզ ուղեկցել է ամբողջ պատերազմի ժամանակ։
Տեղակայվել էինք Խնձորեսկի մատույցներում: Հոկտեմբերի 16-ն էր: Խումբը գնացել էր մարտական առաջադրանք կատարելու և ծանր վիճակի մեջ էր հայտնվել։ Տղաներից մեկը զանգեց ու ասաց.
«Տե´ր հայր, խնդրում եմ, աղոթե´ք մեզ համար, ծուղակի մեջ ենք։ Եթե 15 րոպեի ընթացքում չկարողանանք շրջապատումից դուրս գալ, մեզ այլևս չսպասեք»։

Մոտ վաթսուն հոգի էինք՝ հոգնած, թրջված, ցեխոտ: Վառարան էինք վառել, մեր հագուստն էինք չորացնում։ Բոլորս ծունկի իջանք ու սկսեցինք աղոթել։

Ժամանակը չէր անցնում։ Րոպեները կապարի ծանրությամբ հարվածում էին բոլորիս սրտին։ Մենք շարունակում էինք խնդրել Տիրոջը ու սպասել հրաշքի: 16-17 րոպե անց նույն տղան զանգեց ու ասաց, որ դուրս են եկել շրջափակումից։

Բառացիորեն հրաշքով էին փրկվել, նույնիսկ մի հոգի չէր վիրավորվել:
Ամեն անգամ, երբ մեր տղաները պատրաստվում էին մարտի մեկնել, ես նախ բոլորին խնդրում էի «Հայր մերն» ասել, հետո պահպանիչ աղոթք էի կարդում, նաև պատվիրում էի.

«Աշխատեք շատ աղոթել, իսկ երբ ծայրահեղ վիճակի մեջ եք ընկնում, և երկար աղոթք ասելու ժամանակ չկա, բարձր ձայնով խնդրեք.

Տե՛ր, ողորմեա, Տե՛ր, ողորմեա…»
Տղաներից շատերը վկայում էին, որ երբ լսում էին արկի սուլոցը, կանչում էին՝ Տե՛ր, ողորմեա… Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ արկը չի պայթել, կամ պայթյունը շրջանցել է իրենց ու չի վնասել…

Նյութը Ալիս Ալավերդյանի հոդվածից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.