Եթե անգամ թույլ չտան վրաններ տեղադրել, մենք կմնանք բաց երկնքի տակ՝ փողոցներում, բայց տուն չենք գնա․ Վանեցյան

Արթուր Վանեցյանը «Ազատության» հրապարակում հայտնեց, որ եթե անգամ թույլ չտան վրաններ տեղադրել՝ իրենք կմնան բաց երկնքի տակ՝ փողոցներում, բայց տուն չեն գնա։

«Չենք հանձնվելո՛ւ»,- բացականչեց ընդդիմադիր լիդերը՝ նշելով, որ իրենց հաղթանակն անկասկած մոտ է։

Հիշեցնենք, որ Վանեցյանն ու նրա 100-ի հասնող աջակիցները փորձեցին փողոց փակել, սակայն ոստիկանների համակարգված գործողությունների արդյունքում ակցիան ձախողվեց։

Լուսանկարում երևում է, որ Վանեցյանի սակավաթիվ աջակիցների թվում են նաև նրա որդին և կինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.