Փրկարարները Հրազդան գետից 18-ամյա տղայի դի են դուրս բերել

Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, նաև ոստիկանության, քննչական խմբի աշխատակիցները:
Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։

Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 22-ամյա Էդուարդ Շահբազյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.