«Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն…»․ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը չի որոշել՝ լինի՞ պատերազմ, թե՞ չլինի։
«Մենք չենք որոշել պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ ոչ՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Եվ մենք պետք է որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք։ Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք։

Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք, մենք ազգ ենք։ Մենք ինքնիշխան ենք։ Այո, մենք հպարտ ենք, այո մենք արնածոր ենք, բայց ունենք ինքնասիրություն։ Եվ մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով»,- Ազգային ժողովի եզրափակիչ ելույթում ասաց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց՝ թույլ չի տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.