«Ղրիմը ռուսական է» . Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պեն

Մարին Լը Պենը հաստատում է, որ Ղրիմը առաջվա նման համարում է ռուսական:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնել Կիև , նաև հավելել է, որ հնարավոր է իր նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինայի իշխանությունները որոշեն վերացնել իր Ուկրաինա այցելելու արգելքը։
Այս մասին նա հայտարարել է հարցազրույցում։

Ես չեմ հերքում դա , քանի որ այնտեղ հանրաքվե է եղել: Բայց ես դեռ չեմ գնա Կիև: Երևի ուկրաինական իշխանությունները կվերացնի իմ մուտքի արգելքը երբ ես ընտրվեմ նախագահ, դա խելամիտ քայլ կլինի»,- ասել է Լը Պենը։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ղրիմը պատմականորեն միշտ եղել է ռուսական , ուստի այդտեղ ապրող մարդիկ որոշել են վերամիավորվել իրենց հայրենի հողին։

Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ եթե ընտրվի ծրագրում է բարեփոխել ԵՄ-ն ներսից և դուրս գալ ՆԱՏՕ-ից: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաեւ ընդգծել է, որ համաձայն չէ Եվրամիությունում անգլերենի գերակայությանը։ Այնտեղ պետք է ամրապնդվեն նաև ֆրանսիացիների և գերմանացիների դիրքերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.