Լույս աշխարհ է եկել անմահ հերոս Ռոմանի քույրը՝ Ռոմելան․ Դիտե՛ք հրաշք բալիկի տեսանյութը

Ռոմելան ծնվեց, որպեսզի կյանքը հայրենիքին զոհաբերած 19-ամյա եղբոր սխրանքը վերարժևորի, իսկ ընկած հերոսի մոր՝ տիկին Գոհարի կյանքը նոր գույն ու իմաստ ստանա։

Անմահ հերոս Ռոման Արմենի Փոթոյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզի Աղձք համայնքում։

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Ռոմանը զորակոչվեց Հայոց բանակ։
Ծառայության է անցել Արցախում՝ Դրմբոնի դեսանտագրոհային զորամասում, որտեղ ծառայում էր նաև ավագ եղբայրը։

Ռոմանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Նա իր զինակից ընկերների հետ տեղափոխվեց Մատաղիս-Թալիշ։ Պատերազմի հենց առաջին օրն էլ՝ սեպտեմբերի 27-ին, Ռոմանը անմահացավ:

Նրա անունը զոհվածների ցուցակում գրվեց հոկտեմբերի 9-ին։

Հերոս Ռոմանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.