«Հայաստանը մուտք գործեց ժողովրդավարության բարձրագույն լիգա».Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ-ին Հայաստանի անկյունաքարային ձեռքբերումներից է համարում խորհրդարանական արտահերթ ընտրությունները.
«44-օրյա աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրությունները ի ցույց դրեցին մեր պետության և ժողովրդի դիմակայությունը, պետականություն ունենալու կամքը, բարձրացրեցին Հայաստանի միջազգային վարկանիշը և արձանագրեցին մեր հավատարմությունը՝ ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,-ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելիս ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ 2021թ-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց:

Նրա խոսքով՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո «հանրային հուզումների և ալեկոծումների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում» քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով.

«Ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ճգնաժամը այլ նաև միջազգային ինստիտուտների գնահատմամբ՝ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք, սրանով, ըստ էության Հայաստանը մուտք գործեց պայմանականորեն ասած ժողովրդավարության բարձրագույն լիգա և սա կարևոր ձեռքբերում է»,-իր ելույթում ասաց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.