Փրկիչներին թույլ չեն տալիս մտնել Ստեփանակերտ, պատգամավորներն արդեն մի քանի ժամ է սպասում են

Մեր տեղեկություններով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն արդեն մի քանի ժամ է չեն կարողանում մտնել Ստեփանակերտ։ Անցակետում նրանց թույլ չեն տալիս։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ որևէ կերպ կապվել չի հաջողվում, հավանաբար հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած շոուից հետո Արայիկ Հարությունյանը չեղարկել է վերջիններիս հետ հանդիպումը։

Արցախ մեկնելու մասին հայտարարած ընդդիմադիրները նախօրոք պայմանավորվել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։

Սակայն այսօր առավոտյան ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած շոուից հետո, ինչը արժանացավ հանրության լայն շերտերի քննադատությանը, Արայիկ Հարությունյանն այլևս նպատակահարմար չի գտել հանդիպել Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորներին և չեղարկել է վերջիններիս հետ հանդիպումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.