Սեյրան Օհանյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանը հանձնարարել է ախտահանել ԱԺ ամբիոնը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: Օհանյանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին, քանի որ մեկնում են Արցախ: Ավելին, Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին պառկած դիրքով դրեց Արցախի դրոշը և հայտարարեց,որ մեկնում են Արցախ։
Սակայն այս ամենի մեջ ուշագրավ էր նաև մի փաստ, որ Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին դրեց «թքել-կպցնելով»։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սեյրան Օհանյանի ելույթից հետո հանձնարարել է ախտահանել ԱԺ ամբիոնը։
Սեյրան Օհանյանի Արցախի դրոշը «թքել-կպցնելով» կադրերը՝ ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.