«Պարոն Օհանյան, եթե Արցախն առաջնային լիներ, չէիք գա Երևան` քաղաքական թատերաբեմերում գլխավոր դերի կռիվ տալու երազանքով». Անի Խաչատրյան

«Լույս« խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սեյրան Օհանյանի՝ Արցախ մեկնելու հայտարարությանն ու գրել.

«Արցախցի Սեյրան Օհանյանը ասում է, որ մեկնում է Արցախ, որտեղ երկրի առաջնային օրակարգն է…

Պարոն Օհանյան, Ձեր և ձեր խմբակցության քաղաքական հայր Քոչարյանի համար եթե Արցախը առաջնային լիներ, ապա Արցախում Արցախն ու արցախցուն չէիք լքի ու գայիք Երևան` քաղաքական թատերաբեմերում գլխավոր դերի կռիվ տալու երազանքով»:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քառօրյա նիստերին՝ հայտարարելով, որ մեկնելու են Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա և ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ էին տեղադրել սեղաններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.