«Հայտարարվում է մրցույթ առանց տարիքային սահմանափակման թքող-կպցնողի թափուր հաստիքների համար».Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շտապ հաղորդագրություն․
«Հայփոստը» հայտարարում է մրցույթ՝ ծրար եւ նամականիշ լպստողի, թքող-կպցնողի թափուր հաստիքների համար։ Փորձը պարտադիր է։ Փորձը հավաստող՝ թքած-կպցրած առարկաների լուսանկարները, լպստելու, թքել-կպցնելու գործընթացը հավաստող տեսանյութերը կից ներկայացնել փաստաթղթերի հետ միասին։

Տարիքային եւ սեռային սահմանափակում չկա։ Նախապատվությունը տրվում է դրոշները արհեստավարժորեն թքող-կպցնողների, դրան նախապատրաստվելիս՝ արհեստավարժորեն մատներ լպստողներին։

Աշխատանքը՝ գործարքային, մեկ լզելը՝ 50 դրամ, թքել-կպցնելը՝ 100 դրամ։ Նույն բանը ազգով մտահոգ դեմքով կատարելը՝ կրկնապատիկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.