«Դրոշը պառկեցրին, այն էլ «թքել-կպցնելով»։ Նույն կերպ Արցախի սահմաններն են կահավորել ՝ կանսեռվի կոկոշներով, «թքել-կպցնելով»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախի դրոշը «թքին-կպցրին» ԱԺ ամբիոնին, հայրենիք են փրկում։
Ուշադրություն, չտեղադրեցին Արցախի դրոշը, այլ պառկեցրին, այն էլ «թքել-կպցնելով»։ Նույն կերպ Արցախի սահմաններն են կահավորել՝ կանսեռվի կոկոշներով, «թքել-կպցնելով»։Հիմա էլ կմեկնեն Արցախ, ու սահմանագծին հավանաբար էլի կանսեռվի կոկոշ կտեղադրեն, հայրենիք կփրկեն։
ՀԳ․ Ներողություն եմ խնդրում լեքսիկոնիս համար, բայց սա փաստ է, որ պետք էր արձանագրել»։