«20 տարի դրոշ վառելով հայրենիք փրկեցին, հիմա էլ դրոշ տնկելով են փրկում․․․»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Արցախի դրոշը տնկելու նախաձեռնությանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է։

Լուսանկարն արված է 2019-ին։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում այրեց Թուրքիայի դրոշը։ Ընդ որում, սա առաջին անգամը չէր, մոտ 20 տարի շարունակ դրոշ այրեցին։

Ե՞վ, ի՞նչ տվեց դա մեզ։ 2019-ին Թուրքիայի դրոշն այրելով կանխվե՞ց 2020-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը, թե՞ պատերազմի ժամանակ Թուրքիան չաջակցեց Ադրբեջանին։ Ոչ մեկը, և ոչ էլ մյուսը։ Փաստացի այրված դրոշները ոչ բանակցային հարցերում և ոչ էլ պատերազմական իրավիճակում և ոչ մի օգուտ չեն տվել։ Դրոշ այրելը շարքային պոպուլիզմ է, իսկ այրողը զբաղված է ընդամենը փարիսեցիությամբ։
Արմատական ընդդիմության ներկայացուցիչները հիմա էլ Արցախի դրոշը հանրապետության տարբեր անկյուններում տեղադրելով են փորձում համոզել հանրությանը, թե հայրենիք են փրկում։

Տեղադրեք, մեկի փոխարեն 10 հատ, 20 հատ, 300 հատ, 5000 հատ տեղադրեք, բայց ի՞նչ է փոխելու դա, էական և ոչ մի բան։ Դրոշն ընդամենը խորհրդանիշ է, իսկ Արցախը ընդամենը սիրել է պետք ու արցախահայության իրավունքները պաշտպանել է պետք։

Տնկած դրոշները ոչ մեր սպառազինությունն են ավելացնելու, որ էլ բանակցային գործընթացում որևէ բանով օգտակար են լինելու։

20 տարի դրոշ վառելով հայրենիք փրկեցին, հիմա էլ դրոշ տնկելով են փրկում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.