Հայկը հրաշալի գործընկեր էր. «Երազ» այգու աշխատակազմը՝ բարձրությունից ընկած և մահացած զիփլայնի տնօրենի մասին

«Երազ» այգու տնօրինությունն անձնակազմի կողմից խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել երեկ դժբախտ պատահարի հետևանքով այգում գործող զիփլայնի տնօրենի՝ Հայկի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին՝ Հայկի վաղաժամ մահվան կապակցությամբ։
Այգու ֆեսյբուքյան էջում նաև գրված է.

«Հայկի հետ սկսվեց մեր համագործակցությունը մեկ տարի առաջ, երբ նա ցանկություն հայտնեց այգու տարածքում հիմնել զիպլայն ատրակցիոնը:

Երեկ երեկոյան աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մենք կորցրինք մեր ընկերոջը։ Անասելի ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնելը: Հայկը հրաշալի գործընկեր էր, իր գործի պրոֆեսիոնալը, բարի, մեծահոգի ու շատ լավ մարդ։

Կորուստն անդառնալի է։ Ուժ, կորով և համբերություն մեր ընկերոջ ընտանիքին»։

Հիշեցնենք, երեկ հայտնել էինք, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով բարձրությունից:

Մահացած քաղաքացին այգում գործող զիփլայնի տնօրենն էր և մահացել է ոչ թե որևէ անվտանգային խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից ընկել է հաճախորդի մեղքով: Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.