«Երազ» այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացած քաղաքացին այգու տնօրենն է. բարձրությունից ընկել է հաճախորդի մեղքով

Ինչպես երեկ հայտնել ենք, Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից:
Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով:

Այս մասին լրագրողնհերին հայտնել է մահացածի քույրը:

Հիշեցնենք, տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.