Առողջ եղիր, ես շատ ունեմ քո կարիքը. քաղցկեղը հաղթահարած Նառայի դստեր հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին (տեսանյութ)

Երգչուհի Նառայի դուստրը, ով բավական հայտնի է ինստագրամյան հարթակում և ամենաոճային մայրիկների շարքին է դասվում, ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ: Խնամված, կանացի, խելացի ու ուժեղ կնոջ իմ օրինակ: Միշտ եղիր առողջ ու երջանիկ, ես շատ ունեմ քո կարիքը իմ կյանքում»,- գրել է Էլեոնորան:

Հիշեցնենք, որ երգչուհի Նառայի ծանր հիվանդության մասին միայն վերջերս հայտնի դարձավ: Երգչուհու մոտ նույնպես քաղցկեղ էր ախտորոշվել, ավելին՝ բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին:«Այդ հիվանդությունը ոչ մեկից ոչինչ չի հարցնում, պարզապես չպետք է հուսահատվել։ Այդ ժամանակ, երբ ընկերուհիներս զանգում էին, ասում էի՝ «ինձ ոչինչ պետք չի, միայն աղոթեք»։ Այդ էներգիան շատ կարեւոր է։ Հասկանում ես, որ մենակ չես, քեզ սիրող մարդիկ կան։
Ամենակարեւորը չհուսահատվելն է. պետք է ապրել, ուրիշ ոչինչ։ Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում, ու ամեն ինչ կվերջանա. Եբեք չեմ մտածել՝ Աստված, ինչի՞ ես»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Նառան:
Երգչուհին նշել էր, որ շատ կուզեր այնպիսի հաղորդումներ լինեին, որոնց ժամանակ քաղցկեղ հաղթահարած մարդիկ կպատմեին իրենց ապրումների, անցած ճանապարհին մասին, քանի որ նման հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է իմանան, որ իրենք մենակ չեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.