Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդյունքները` ըստ Exit poll-ի

Exit-poll-ի տվյալներով` Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Նրանք երկուսն էլ հավաքել են 24% քվե:
Ընտրություններին տեղական ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 65%, հայտնում է Le Monde-ը։
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար 12 թեկնածու է պայքարում: Եթե առաջին փուլում նրանցից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ (50%+մեկ ձայն), կանցկացվի երկրորդ փուլը, այն տեղի կունենա ապրիլի 24-ին։