Մի հղի ծնող էլ ես եմ, ոչ մեկը մի թարս աչքով չի նայել․ սա ի՞նչ կապիկություն է․ զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Աննա Հակոբյանի խոսքերի և հրավերի մասին

Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպել՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց, մայրերի և դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնց որդիները զոհվել են արցախյան տարբեր պատերազմներում, ինչպես նաև նրանց, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ։

AntiFake.am–ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ մեծ վրդովմունքով ու զայրույթով են վերաբերվել Աննա Հակոբյանի անունից արվող միջոցառմանը մասնակցելու հրավերին և մերժել են այն, իսկ ոմանք էլ կցանկանային մասնակցություն ունենալ, որպեսզի, իրենց բառերով, այդ խայտառակ միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին տեղում իրենց զայրույթը հայտնեին և միջոցառման՝ խայտառակ լինելու փաստը տեղում արձանագրեին, սակայն այդ կանայք այդպես էլ հրավեր չեն ստացել։

AntiFake.am-ը զրուցել է զոհվածների բազմաթիվ մայրերի հետ՝ իմանալու համար՝ արդյո՞ք նրանք հրավեր ստացել են ապրիլյոթյան միջոցառմանը մասնակցելու համար, ու եթե ստացե՞լ են՝ ինչ վերաբերմունք ունեն։Մեզ հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարութունյանը, ասաց, որ Աննա Հակոբյանի միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել է քաղաքապետարանից։

«Հրավեր ստացել եմ և մերժել եմ, բնականաբար»,- ասաց տիկին Արմինեն,- «գնանք ի՞նչ ասենք։ Իրենք մեր բոլոր հարցերը լուծել են, մնացել է ուտել-խմե՞լը իրենց հետ, ես չեմ հասկանում։ Իրենք, մեկ տարուց ավել է, մեզ չեն հիշել, հիմա ինչու՞ են հիշել, որ գոյություն ունենք»,- շարունակեց զոհվածի մայրը։

«Տարել, էրեխեքի գլուխը կերել են։ Իրենց գնամ, ի՞նչ ասեմ։ Ես սրանց ընդհանրապես մերժում եմ, սրանք գլխավոր դավաճաններն են։ Իրենք որպես պետական այրեր պարտավոր էին մեզ ուշադրություն դարձնել։ Բայց որ մինչև հիմա մեզ չէին հիշել, հիմա սա ի՞նչ կապիկություն է»,- ասաց Տիգրանի մայրը։

Տիկին Արմինեի խոսքով՝ նրանք ծնողներին վարկաբեկում են, իրար դեմ հանում։ «Սուտ են ասում, թե զոհվածների ծնողները պարսավանքի են ենթարկվում։ Մի հղի ծնող էլ ես եմ, ոչ մեկը մի թարս աչքով չի նայել։ Մարդիկ, ընդհակառակը, շատ ուրախացել են, իրենց օգնությունն են առաջարկում։ Չեմ հասկանում՝ Աննա Հակոբյանը դա ու՞մ անունից է ասում»,— վրդովված ասաց Արմինե Հարությունյանը։

«Ցանկանում են այնպես ներկայացնել, որ ժողովուրդը մեզ չի ընդունում։ Ժողովուրդը մեզ շատ լավ է ընդունում, ընդհակառակը, այդ իրենք մեզ չեն ընդունում»,- եզրափակեց զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի մայրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.