«Ռուսաստանը կշարունակի օգնել Հայաստանին ուժեղացնել իր պաշտպանունակությունը և պաշտպանել սահմանը». Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա: Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.