«Կոչ եմ անում գյուղացիներին՝ որքան հնարավոր է ավելի լայն հողային մակերեսներ մշակել». Վահան Քերոբյան

Հացահատիկի կամ սերմացուի խնդիրը բացառելու համար պետք է լուծել այլընտրանքային ճանապարհներով բեռնափոխադրումների հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա խոսել է նաև պարենային անվտանգության մասին՝ ասելով, որ այսօր մեր գլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է:

՛՛Նորից կոչ եմ անում գյուղացիներին՝ որքան հնարավոր է ավելի լայն հողային մակերեսներ մշակել: Եվ նաև վստահեցնել, որ իրենց արտադրանքը անպայման լավ գնով կվաճառվի, որովհետև այն դեֆիցիտը, որ տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել՝ բերքի վաճառքի գները լինելու են լավը՛՛,-ասել է նախարարը::

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.