«Ժողովրդին շեղում են. Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլ Փաշինյանին քննադատում են, որ չէր ժպտում». Էդմոն Մարուքյան

Արարատ Միրզոյանը ժպտացել էր Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարին բարևելիս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր ժպտում Բրյուսելում։

Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլի Փաշինյանին քննադատում են, որ տխուր էր։

«Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Եթե ժպտար, պիտի ասեին բա ինչ կար ուրախանալու։ Բովանդակային կարևոր հարցերը թողած, ընկած ենք ինչ որ թեմաների մեջ՝ նա աջ նայեց, էն մյուսը՝ ձախ։ Բովանդակային հարցն է․ ՀՀ ներկայիս ծանր վիճակի մեջ փորձել մեր պետական-ազգային շահը ամեն գնով պաշտպանել։

Ով ժպտաց, ում ունքը բարձրացավ, ով թեք կանգնեց, ում կոստյումը ինչ ձևի էր, դա էակա՞ն է այս քննարկման մեջ։ Մարդկանց, մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից»,- նշել է Մարուքյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.