Տնական խտացրած կաթ, նման բան խանութներում չեք գտնի. այս բաղադրատոմսով ուղղակի ընտիր է ստացվում | HAVASTI.info

Տնական խտացրած կաթ, նման բան խանութներում չեք գտնի. այս բաղադրատոմսով ուղղակի ընտիր է ստացվում

Բաղադրիչներ

Կաթ — 1 բաժակ,
Շաքարավազ — 1 բաժակ,
Կաթի փոշի — 1 բաժակ,
Կարագ — 50 գ,
Ջուր — 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի:

Կարագը ավելացնել կարամելին և պահել կրակի վրա մինչև կարագը հալվի:

Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում:

Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք:

Խտացրած կաթը պահել սառնարանում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *