Տղան իմանալով, որ սիրելիին ապրելուք քիչ ժամանակ է մնացել կազմակերպեց նրա երազանքների հարսանիքը | HAVASTI.info

Տղան իմանալով, որ սիրելիին ապրելուք քիչ ժամանակ է մնացել կազմակերպեց նրա երազանքների հարսանիքը

Էմբեռի երազանքն իրականացավ:

Էմբեռ Շելխամը և Քալլում Ֆիրկսը մանկուց ընկերներ են եղել: Նրանք հաճախ շատ ժամանակ էին անցկացնում միասին, և միայն մեկ տարի առաջ հասկացան, որ նրանց միջև ավելի շատ բան կա, քան պարզապես ընկերությունը:

Տղան ամբողջ ժամանակ աջակցում էր Էմբեռին, նույնիսկ այն պահից, երբ աղջիկը սկսեց պայքարը քաղցկեղի դեմ: Վիրահատությունն ու մի քանի քիմիաթերապիան նրա համար դժվար էին, բայց տղան միշտ այնտեղ էր:

Մի քանի տարի անց հիվանդությունը կարծես նահանջեց, և երիտասարդները սկսեցին մտածել համատեղ ապագայի մասին: Բայց դժվարությունները նորից վերադարձան: Էմբեռին ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, և բժիշկները ցավով հայտնեցին այն փաստը, որ նրան ընդամենը մի քանի ամիս է մնացել ապրելու:

Քալլումը գիտեր, թե ինչպես է իր սիրելին սպասում իրենց հարսանիքին և որոշեց, որ ոչինչ չի կարող խանգարել  իրականացնել իրենց երազանքը:

Հոգատար ընտանիքները, որոնց տղան դիմել էր քիմիոթերապիայի համար գումար հավաքելիս, օգնեցին նաև  աղջկա  երազած հարսանիքը կազմակերպելու հարցում:

Շուտով զույգն արդեն վայելում էր աներևակայելի գեղեցիկ և հուզիչ տոնակատարությունը:

Եվ ամենակարևորն Էմբեռի երազանքն իրականացավ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *