«Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ ՊՆ խոսնակ | HAVASTI.info

«Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը քիչ առաջ գրել է․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *