Վարունգով աղցան. Համեղ ու թարմության բույրով պահածո | HAVASTI.info

Վարունգով աղցան. Համեղ ու թարմության բույրով պահածո

Վարունգով աղցան. Համեղ ու թարմության բույրով պահածո:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վրացական բաղադրատոմսով վարունգի աղցան: Միանգամից ասենք, որ շատ բան կկորցնեք, եթե այս սեզոնին չպատրաստեք նման աղցան: Այն տարբերվում է մնացած սաղցաններից: Շատ շատ համեղ է, փորձեք և չեք փոշմանի:

Վարունգով աղցան
Վարունգով աղցան. Համեղ ու թարմության բույրով պահածո

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 կգ լոլիկ
  • 2 կգ վարունգ
  • 1 կգ քաղցր պղպեղ
  • 2,5 ճաշի գդալ աղ
  • 5 ճաշի գդալ շաքար
  • 2 ճաշի գդալ քացախի էսենցիա
  • 3 միջին գլուխ սխտոր
  • 150 մլ բուսական յուղ
Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Նախ, լոլիկը կտարտել շերտերով իսկ պղպեղը կտորներով, նախապես մաքրելով սերմերը:
  2. Այնուհետև պղպեղը և լոլիկը կաթսայի մեջ լցնել և կրակի վրա դնել, թող 15 րոպե շոգեխաշվի:
  3. Մինչ բանջարեղենը կրակի վրա է, զբաղվեք վարունգներով, դրանք կտրատել երկայնքով, ապա արդեն մասերի բաժանել, իսկ եթե վարունգները փոքր են, ապա պարզապես շրջանակներով կտրատել: Մաքրել և մանրացնել սխտորը:
  4. Երբ պղպեղը և լոլիկը եփել են արդեն, անմիջապես ավելացնել վարունգ, աղ, շաքար, քացախ և սխտոր:
  5. Թող աղցանը եռա, ապա դրանից հետո եփեք այն ճիշտ 5 րոպե, և անչափ համեղ աղցանը պատրաստ է:
  6. Լցնել տաք աղցանը ստերիլացված բանկաների մեջ և փակել կափարիչներով:
  7. Շրջել գլխիվայր, ծածկել տաք ծածկոցով և թող այդպես լավ սառչեն:

Մթերքների այս քանակից ստացվում է 3.5 լիտր աղցան:

Վարունգով աղցան

Վարունգով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *