Սերկևիլի մուրաբա | HAVASTI.info

Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբա

Պահածոյացման սեզոնը ամբողջ թափով է ընթանում, և շուտով գալու է անուշաբույր սերկևիլի հերթը: Արտաքուստ, այն խնձորի է նման, բայց համը տտիպ է և քիչ հյութալի: Բայց ջերմային մշակման ընթացքում բացահայտվում է այս մրգի ամբողջ հմայքը:

Սերկևիլը հայտնի է բազմաթիվ օգտակար հատկություններով, հատկապես հակաբորբոքային որակներով, այն նաև հիանալի հակաօքսիդիչ է: Այս մրգից պատրաստված մուրաբան ստացվում է, որ շատ քաղցր է, բայց նարինջի հետ միասին այն ձեռք է բերում հաճելի թթվայնություն:

Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբա. Բաղադրությունը

  • Սերկևիլ 2.5 կգ
  • Նարինջ 2 հատ
  • Շաքարավազ 2 կգ
  • Ջուր 2 լ
Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբա. Պատրաստման եղանակը

  1. Լավ լվանալ սերկևիլը հեռացնել կեղևը և միջուկը: Լցնել դրանց վրա ջուր և եփել 20 րոպե:
  2. Կտրատել սերկևիլը, վրան լցնել կեղևի ու միջուկի եփելուց ստացված օշարակը, ապա 15 րոպե եփել:
  3. Հեղուկը քամել և վրան ավելացնել շաքարավազ, հասցնել եռման և եփել ևս 5 րոպե:
  4. Լցնել սերկևիլի վրա տաք օշարակը և թողնել կափարիչի տակ 12 ժամ: Լվանալ նարինջները և կեղևը հետը կտրել խորանարդներով: Լցնել սերկևիլի վրա և եփել 30 րոպե ցածր ջերմության վրա:
  5. Տաք մուրաբան լցնել ստերիլիզացված մաքուր և չոր բանկաների մեջ և փակել կափարիչներով:
Սերկևիլի մուրաբա

Այս մուրաբան կատարյալ է ցրտի դեմ պայքարելու համար: Այն կարելի է ավելացնել թեյի մեջ կամ քսել թարմ թխվածքի կամ հացի վրա, և վայելել շատ համեղ ու առողջարար մուրաբան:

Սերկևիլի մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *