ՌԴ քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև | HAVASTI.info

ՌԴ քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև

Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ ՌԴ քաղաքացիներ՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան։«Փետրվարից եկել ենք, մայիսի 15-ին ճանապարհները փակեցին։ Պետք է բնակարանն ազատեմ․․․ Մնացել ենք փողոցում։ Ես թոշակառու եմ, փող չկա, ուղղակի հնարավոր չէ ապրել։ Սա արհամարհական վերաբերմունք է մեր հանդեպ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ դեսպանատնից ոչ մի պատասխան չեն տալիս իրենց։Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե շարունակեն դեսպանատնից իրենց չարձագանքել, ապա հուլիսի 30-ին կգնան ուղիղ Բագրատաշենի անցակետ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *