ՌԴ ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին | HAVASTI.info

ՌԴ ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին

Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը, գրում է gazeta-ն: Նախօրեին ավարտվել է պատվաստանյութի կլինիկական հետազոտության վերջին փուլը: Այն մշակվել է Ն․Ֆ․ Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային կենտրոնի և ռազմական գերատեսչության մասնագետների կողմից։ «Դուրս գրվելու պահին բոլորը, առանց բացառության, իրենց լավ են զգացել՝ ձեռք բերելով կորոնավիրուսի դեմ իմունիտետ»,- հայտնել է Ցալիկովը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *