«Նստելու վտանգի առաջ կանգնել է Արթուրը, որովհետև Փաշինյանի գրպանում չի ապրում»․ Միհրան Հակոբյան | HAVASTI.info

«Նստելու վտանգի առաջ կանգնել է Արթուրը, որովհետև Փաշինյանի գրպանում չի ապրում»․ Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ինչ Արթուրն ասել է Սիմոնյան Ալենին, շատերն են ասել, օրինակ՝ Մարուքյան Էդմոնը: Բայց պոզահարման և հետո նստելու վտանգի առաջ կանգնել է Արթուրը, որովհետև Փաշինյանի ռեժիմի գրպանում չի ապրում: Այս ռեժիմի դեմ պայքարի դրոշ բարձրացրած ամեն մեկը հստակ գիտակցում է, որ նստացնելու են: Սրանց համար ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և արդարություն հասկացությունները եղել են ու կան որպես ճռճռան խոսքեր, և դրանցով իշխանությունը զավթած ռեժիմը ոչնչի առաջ կանգ չի առնելու այլախոհներին լռեցնելու և երկիրը հանգիստ լափելու համար: Այլ բան, որ ընդդիմություն խաղացող սրանց հաճախորդներն ապահովագրված են քրեական հետապնդումներից: Համաձա՞յն ես սրանց հետ՝ ինչ ուզում ես արա, անպատժելի ես, համաձայն չե՞ս՝ նստելու ես: Սա է այն պարզ բանաձևը, որով մտավոր հետամնացների այս ռեժիմը փորձում է իշխանություն պահել: Հետևանքը շատ ծանր է լինելու առաջին հերթին Փաշինյանի շրջապատի համար: Եթե կարճ, ապա վենդետա լինելու է (քաղաքական իմաստով), չի կարող չլինել, բնության օրենքներին դեմ է չլինելը: Իրենց իսկ շահերից ելնելով՝ լավ կլինի, որ այս ռեժիմի այլանդակություններով ցնծացողները հոգեբանորեն պատրաստվեն. հենց Նիկոլը ծլկի երկրից, իսկ նա իր բնավորության համաձայն անկասկած ծլկելու է, քաղաքական ու մարդկային վենդետան անխուսափելի է, ոչ մեկը չի պլստալու՝ կոճակ սեղմողներից մինչև Փաշինյանի ձեռքին վաղուց խաղալիք դարձած քննիչներ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *