«Մարգոյի հոխորտանքները բնավ էլ անակնկալ չեն». Ռուբեն Շուխյան | HAVASTI.info

«Մարգոյի հոխորտանքները բնավ էլ անակնկալ չեն». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք դա գիտենք պատմությունից

Որքան էլ, որ զարմանալի դա հիմա հնչի՝ Մարգոյի հոխորտանքները բնավ էլ անակնկալ չեն: Հիմար չենք, լավ էլ հասկանում ենք, որ բոլոր այդ սպառնալիքներն ուղղված են հենց մեզ՝ հայաստանցիներիս, այլ ոչ թե, ինչպես ինքն է ասում, Հայաստանի ղեկավարությանը: Վերոնշված գրչակը տվյալ պահին ներկայացնում է «յան»-ով վերջացող ազգանուններ ունեցող ռուսաստանցի կայսերապաշտերի մի ողջ բանակ, որոնք ամեն ինչի պատրաստ են գնալ, միայն թե իրականացվի իրենց ծերացող կնքահոր փափագը՝ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը:

Ցանկացած ռուս կայսերապաշտ (կապ չունի, թե ինչպիսին է նրա ազգանվան վերջավորությունը) մոլեռանդորեն դեմ է հետսովետական երկրների ազատ, անկախ և ինքնիշխան գոյությանը: Դա է իրենց գերագույն նպատակը՝ հիմնականում զուտ իրենց նյութական շահի պարզունակ հաշվարկների վրա հիմնված: Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը և այլն՝ նրանց համար ուղղակի սովորական տարածքներ են, իսկ այդ երկրներում ապրող ազգերը՝ մանրադրամ, որոնք պետք է մատաղ արվեն իրենց պատրոնի գաղափարն իրագործելու համար, կամ ժամանակ շահելով՝ ընդամենն այդ գաղափարի իբր առաջընթացի կեղծ ֆոն ստեղծելու համար:
     Մարգոն չի էլ թաքցնում, թե ինքն ով է: Նա ասում է. «Իմ նվիրական հայրենիքը Ռուսաստանն է՝ ազնվաբարո ու մեծահոգի»: Հետո հավելում. «Ռուսաստանը հիմա լիարժեք բարոյական իրավունք ունի թքել ձեր վրա և ոտնատակ տալ ձեզ»: Ցավոք, մենք այդ բոլորը հրաշալի գիտենք պատմությունից, Ռուսաստանի այդ «մեծահոգության» դասերը մենք վաղուց ենք անցել: Այդպես եղավ 1915-ին, երբ 1-ին աշխարհամարտի ամենավճռական ճակատամարտերի պահին ռուսական զորքը հետ քաշվեց ռազմաճակատից և թուրքերը կարողացան իրականացնել խաբված հայ ազգաբնակչության ցեղասպանությունը: Այդպես եղավ 1917-ին, երբ նորից ռուսական զորքերը լքեցին ճակատը, բայց մեր հերոսական պայքարի արդյունքում 1918-ի մայիսին ձեռք բերվեց Հայաստանի անկախությունը: Այդպես եղավ 1920-ին, երբ կաշին փոխած Ռուսաստանը վերադարձավ և օկուպացրեց մեր նորանկախ Հայրենիքը:

Այնպես որ՝ այդ բոլոր ասածները մեզ համար բնավ էլ նորություն չեն, դուք ուղղակի ուզում եք ևս մեկ անգամ դա կրկնել Հայաստանում, բայց այլևս չի ստացվելու: Մեր պատասխանը միայն մեկն է՝ հանգիստ թողեք մեզ և մի խառնվեք մեր ներքին գործերին, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք խոսել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի մասին, նամանավանդ՝ անունից»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *