«Ճանաչում եմ բոլոր տուժողներին․ 12 տարվա մեր պայքարում ես այսպիսի տուժող չեմ տեսել»․ Սարգիս Քլոյան | HAVASTI.info

«Ճանաչում եմ բոլոր տուժողներին․ 12 տարվա մեր պայքարում ես այսպիսի տուժող չեմ տեսել»․ Սարգիս Քլոյան

«Հարգելի՛ դատարան, ես ճանաչում եմ բոլոր տուժողներին։ 12 տարվա մեր պայքարում ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչի՞ նա իմ կողքը չի կանգնել 12 տարի, հիմա նոր եկել, իր ձայնը բարձրացնում է։ Որտե՞ղ էր էս 12 տարին»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ տուժող ներկայացած Սերգեյ Եղիազարյանի մասին ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը դատախազների բացարկի միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշելով, թե սույն գործով քննվող մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քննվող գործի վարույթին և պիտի հեռացվեն։ Տուժողի ներկայացուցչի պատճառաբանմամբ՝ մեղադրանքը պաշտպանող դատախազները կանխակալ վերաբերմունք ունեն քննվող գործի նկատմամբ և տուժողի նկատմամբ քրեադատավարական խախտումներ են թույլ տվել։
     «2008 թվականի մարտի 1-ին ինչքան մեքենա որ վառվել է, ինչքան որ խանութներ են վառվել, ամբողջը՝ 800 միլիոն դրամ, պետությունը պահուստային ֆոնդից փոխահատուցել ա։ Թե ինչու էս տուժողը չի ստացել՝ չեմ կարող ասել։ Ասեմ ավելին՝ 10 զոհերից 9-ը ոչ մի լումա չեն ստացել։ Հեղափոխությունը եղավ, և նոր կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց զոհերի հարազատներից և աջակցություն տրամադրեց մեզ»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *