Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան | HAVASTI.info

Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:
     ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
     Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *