«Հանրապետական հիվանդանոցը սպանդարան է․ գնացե՛ք, տեսե՛ք»․ ազատամարտիկ | HAVASTI.info

«Հանրապետական հիվանդանոցը սպանդարան է․ գնացե՛ք, տեսե՛ք»․ ազատամարտիկ

Այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում վիրահատված ազատամարտիկը։ Նա պատմեց, որ վիրահատությունից հետո բարդություններ են առաջացել։ «Ոչ մի ձևի մարդկային ատնաշենի։ Բժիշկ Էդիկը էսօր պերեվասկա ա անում մի անգամ, թողնում ա, հաջորդ օրը գալիս, նայում ա՝ երեք անգամ ա անում»,- ասաց ազատամարտիկը։ Վերջինի խոսքերով՝ մի օր վիրակապ են անում, մի օր չեն անում։ Նա նշեց, որ երբ օրը երեք անգամ են վիրակապը փոխում, իրեն լավ է զգում։ «Հանրապետական հիվանդանոցը սպանդանոց ա, գնացե՛ք, տեսե՛ք․․․»,- ասաց տղամարդը՝ խնդրելով, որ մյուս հիվանդներին էլ ուշադիր լինեն։

Կառավարության ներկայացուցիչը խոստացավ, որ ազատամարտիկը բուժումը կշարունակի մեկ ուրիշ բժշկի մոտ, ինքն էլ անձամբ կհետևի, որ ուշադիր լինեն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *