Կանաչ լոբի համեղ և նորարար մատուցմամբ (Պատրաստման տեսանյութ) | HAVASTI.info

Կանաչ լոբի համեղ և նորարար մատուցմամբ (Պատրաստման տեսանյութ)

Այսօր պատրաստում ենք կանաչ լոբով ուտեստ, որը անչափ օգտակար է, իսկ մեր պատրաստման տարբերակը շատ յուրահատուկ է և համեղ։

Կանաչ լոբով ուտեստ անհրաժեշտ բաղադրիչները

  • Կանաչ լոբի — 500 գր․
  • Քունջութ — 1 ճ․ գդ․
  • Ձու — 2 հատ
  • Հալվող պանիր
  • Սխտոր — 1 ատամ
  • Ձիթայուղ
  • Կարագ

Կանաչ լոբու պատրաստման նոր տարբերակ

  • Կանաչ լոբին լվանալ, եզրերը հեռացնել և շեղակի մանրացնել ահա այսպիսի կտորների,
  • Գազօջախի վրա եռացող ջրի մեջ լցնել լոբին, որպեսզի եռա, փակել կափարիչը և շատ կարճ ժամանակ՝ 1-2 րոպե եռալուց հետո վերցնել կրակից և ջրքամել,
  • Այժմ թավայի մեջ ձիթայուղ շաղ տալ և ջրքամված լոբին մի քանի րոպե տապակել թավայի մեջ, վրան քունջութ և աղ շաղ տալուց հետո,
  • Մինչ լոբին կտապակվի կտրատել սխտորը և լցնել ձվի վրա, աղ ավելացնել և հարել,
  • Ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ կարագ դնել, վրան լցնել տապակված լոբին, վրան հարած ձուն, և քերած հալվող պանիրը,
  • Ուղարկել ջեռոց մինչև պանիրը հալվի՝ մոտ 5-7 րոպե և վերջ։

Մատուցելիս հյուրերին խորհուրդ տալ այս և շատ այլ բաղադրատոմսեր գտնել մեր կայքում։

Բարի ախորժակ։

Կանաչ լոբի․ Պատրաստման Տեսանյութ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *