Խրթխրթան վարունգ՝ պլաստիկե շշի մեջ․․․ համը չի տարբերվում տակառի մեջ պատրաստվածից, սակայն ավելի համեղ ու ախորժելի է և հեշտ | HAVASTI.info

Խրթխրթան վարունգ՝ պլաստիկե շշի մեջ․․․ համը չի տարբերվում տակառի մեջ պատրաստվածից, սակայն ավելի համեղ ու ախորժելի է և հեշտ

Առանց քացախի խրթխրթան վարունգ․․․ իսկական վայելք է։ Եթե ապրում եք բնակարանում և տեղ չունեք թթվով տակառ դնելու համար, ուրեմն սա ձեզ համար անթերի տարբերակ է։ Օգնության կգան պլաստիկե շշերը։ Գլխավոր գաղտնիքը՝ աղի մեծ քանակությունն է։ Այն կոնսերվացնում է բանջարեղենը՝ պահպանելով հիանալի համն ու բույրը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • վարունգ
  • սխտոր
  • աղ
  • նեխուր
  • դափնետերև, սամիթի ծաղիկներ
  • կծու պղպեղ
  • հատիկավոր պղպեղ
  • ջուր
  • պլաստիկե շշեր

Պատրաստման եղանակ․

Վարունգը լավ լվանալ, սառը ջրի մեջ թողնել 3-4 ժամ։ Աղաջրի համար վերցնել 1կգ աղ՝ 10լ ջրին։ Աղը ավելացնել սառը ջրին ու խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը։

Անցնել նախապես լվացած շշերը լցնելուն։ Սկզբում դնել կտրատած սխտորը, պղպեղը և բոլոր համեմունքները։

Դրանից հետո շշի մեջ դնել վարունգները՝ ընթացքում նաև կանաչի ավելացնելով։ 5լ շշի մեջ մոտ 3կգ վարունգ է տեղավորվում։

Վարունգով շշի մեջ լցնել աղաջուրը։

Շիշը ծածկել կափարիչով, բայց չփակել։ Դնել որևէ հարմար տեղում՝ հաշվի առնելով, որ աղաջուրը կարող է թափվել։ Վարունգը պետք է պահել արրևի ճառագայթներից հեռու։

5 օր անց աղաջուրը թափել ու վարունգը լվանալ։ Վարունգն այդ ընթացքում բավարար քանակությամբ աղ է ներծծում։ Վերջում սովորական սառը ջուր լցնել շշի մեջ ու ձիգ փակել կափարիչով։

Հաջորդ 5 օրերի ընթացքում ուշադիր լինել։ Եթե շիշը ուռի, բացել կափարիչը և դուրս թողնել ավելորդ գազը։ Վարունգը լիարժեք պատրաստ կլինի 2 ամսից։ Սառը տեղում կարող եք պահել ողջ ձմեռվա ընթացքում։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *